1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՍԴՀԿ-ն ողջունում է Հայաստանի կառավարության կողմից օրինականության վերականգնմանը միտված գործընթացը

ՍԴՀԿ-ն  ողջունում է Հայաստանի կառավարության կողմից օրինականության  
վերականգնմանը միտված գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության  վերականգնմանը,  օրենքի առջև բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը։

«Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով , պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով,  ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի և օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաև քաղաքական գնահատականներ։ Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին, և այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարևոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխնատվություն կրելուց անխուսափելիությունը:

«Քաղաքական գնահատականի և իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորման բացառումը: Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք  համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։

 

Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]