Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաստաբանը պարզաբանեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել

Փաստաբանը պարզաբանեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքը գրավի դիմաց որպես խափանման միջոց չընտրելու պատճառաբանությունը եղել է այն, որ նա Հայաստանից շատ է բացակայում և հնարավորություն ունի մեկնելու: Այդ մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Պատճառաբանվում էր,  որ Քոչարյանը հարցաքննության չի ներկայացել հուլիսի սկզբին, սակայն այնտեղ չի գրվել, որ  Քոչարյանն իր աշխատակազմի միջոցով հայտնել է, որ հուլիսի  26-ին է վերադառնալու արտասահմանից: Որպես պատճառ ներկայացվում է նաև այն, որ Քոչարյանը Հայաստանից շատ է բացակայում, որ հնարավորություն ունի մեկնելու հանրապետությունից: Իսկ ո՞վ չունի այդ հնարավորությունը: Եթե դու գտնում ես, որ նա կարող է մեկնել, բարի եղիր արգելանք դիր, որ չկարողանա մեկնել, ընտրիր այնպիսի խափանման միջոց, որ չկարողանա մեկնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ այս գործում կան շատ հանգամանքներ, որ պետք է  դրված լիներ գործում:

«Կալանավորման որոշումն ընդունվում է՝ պատճառաբանելով, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը եղել է ապօրինի ու վերջ: Բայց որոշման մեջ չի գրվում, որ ՍԴ-ի որոշումն այսպիսին է, այսպիսին, է: Շատ հանգամանքներ չի ներկայացվում մեզ, որոնք վկայում են Քոչարյանի արդարացման մասին»,- ասաց փաստաբանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]