1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է երեք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է երեք 
ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 27-ին ընդունել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Բրյուսելում ավելի վաղ տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի հետ կապված հարցերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական ու տնտեսական բնագավառներում առկա բովանդակային միջպետական երկխոսության ընթացքը և քննարկել կրթական, գիտական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]