Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և 
ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ Երևանում ծնվել է երեխա վերոնշյալ եղանակով դիաբետի բուժում ստացող կնոջից: Վերջինս Հայաստանում ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքն էր: Բժիշկների խոսքով՝ գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգով պոմպային ինսուլինոթերապիան համարվում է դիաբետի դեպքում հղիության վարման նախընտրելի մեթոդ և հնարավորություն է տալիս գլյուկոզան պահպանել թիրախային խիստ նեղ սահմաններում` փոքրացնելով դիաբետի հետ կապված մոր և երեխայի առողջական ռիսկերը: 
Անցում պոմպային ինսուլինոթերապիայի կատարվել է հղիության 8-րդ շաբաթում, բժիշկ- էնդոկրինոլոգ Լուսինե Քալանթարյանի կողմից: Հղիությունն ընթացել է առանց բարդությունների: Ծննդալուծումը կատարվել է հղիության 37-րդ շաբաթում, պլանավորված կեսարյան հատման ճանապարհով: Երեխան առողջ է: Մոր դիաբետի հսկողությունը պոմպի միջոցով շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]