Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական 
միջկառավարական խորհրդի նիստին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, արդեն իսկ մեկնարկել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը՝ ընդունող կողմի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ:

Նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնով կազմով նիստը: Ակնկալվում է, որ կքննարկվեն եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայցելի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի Կոմիտասի հուշարձանին, այնուհետև կլինի նաև Էրմիտաժում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am