Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Թրամփը մտադիր չէ վաղօրոք հայտնել հակաիրանական միջոցների մասին


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չԷ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում Է ձեռնարկել Իրանի դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այս մասին լրագրողներին հաղորդել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: «Նախագահը պարզորոշ հասկանալ Է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք»,- նշել Է Գիդլին:

Նրա խոսքով՝ Թրամփը «չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում», որոնք քննարկվում են Իսլամական Հանրապետության նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել Է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ:

Մայիսին Թրամփը հայտարարեց Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին եւ խոստացավ ոչ միայն վերադարձնել Իսլամական Հանրապետության նկատմամբ հին պատժամիջոցներն, այլեւ սահմանել նորերը: Ըստ որում սահմանափակումների առաջին փաթեթը կվերականգնվի արդեն օգոստոսի 6-ին: Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր համաձայնագրի կնքման գործողությունների համատեղ համապարփակ պլանի փոխարեն: Սակայն ԱՄՆ-ն Իրանին առաջադրել Է փաստորեն բացարձակ անիրագործելի պայմաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ