Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը շնորհակալություն Է հայտնել Կիմ Չեն Ունին ամերիկացի զինվորականների աճյուններն ԱՄՆ վերադարձնելու համար

Թրամփը շնորհակալություն Է հայտնել Կիմ Չեն Ունին ամերիկացի զինվորականների աճյուններն ԱՄՆ վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն Է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, որոնք պատերազմի տարիներին զոհվել են Կորեական թերակղզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել Է Twitter-ում:

«Ամերիկացի զինծառայողների աճյունները շուտով դուրս կբերվեն ԿԺԴՀ-ից եւ կուղարկվեն Միացյալ Նահանգներ: Այդքան շատ տարիներ անց դա մեծ իրադարձություն կլինի շատ ընտանիքների համար: Շնորհակալություն Կիմ Չեն Ունին»,- գրել Է պետության ղեկավարը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել Էր, որ ԿԺԴՀ-ն ուրբաթ օրն ԱՄՆ-ին Է հանձնել ամերիկացի զինծառայողների աճյունները: Աճյունների հանձնման շուրջը համաձայնությունը ձեռք Էր բերվել հունիսի 12-ին Սինգապուրում Թրամփի եւ Կիմ Չեն Ունի միջեւ կայացած գագաթնաժողովի ընթացքում:

Կկորեական պատերազմն ավարտվել Է զինադադարի շուրջը համաձայնագրի ստորագրմամբ, ուստի Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն տակավին պաշտոնապես գտնվում են պատերազմի վիճակում: Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունի Փհենյանի հետ: Հունիսին Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ստորագրեցին համատեղ փաստաթուղթ, որտեղ Փհենյանն ստանձնեց միջուկազերծման պարտավորություններ՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]