Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիան շարունակելու է Շիրակում իրականացվող ծրագրերը. ճանաչողական այցով մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը

Ճապոնիան շարունակելու է Շիրակում իրականացվող ծրագրերը. ճանաչողական այցով 
մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հուլիսի 26-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր: Դեսպանի հետ հանդիպեցին մարզային իշխանության ներկայացուցիչները: Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո նորանշանակ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ողջունելով հյուրին՝ Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններն, ինչպիսին եղել են նախորդ դեսպանի հետ, կշարունակվեն: Դեսպան Ջուն Յամադան իր կողմից վստահեցրեց՝ կանի հնարավորը. «Այն բոլոր ծրագրերն ու նախագծերը, որ մինչ այս իրականացվել են, կշարունակվեն»:

Սամվել Բալասանյանն առաջարկեց աջակցել Գյումրիին՝ Ճապոնիայի Սենդայ քաղաքի հետ քույր քաղաք լինելու առաջարկին: Դեսպան Ջուն Յամադան փաստեց, որ, իրոք, Գյումրին ու Սենդայը ունեն նմանություններ, և քույր քաղաքներ դառնալու բոլոր նախադրյալները կան: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրին նվիրեց Գյումրու խորհրդանիշ՝ «Կլկլան» բաժակը և Գյումրու մասին պատմող գիրք: Դեսպանը խոստացավ հաջորդ այցին ավելի երկար մնալ Գյումրիում՝ քաղաքին ավելի լավ ծանոթանալու նպատակով:

Այցի շրջանակներում Ջուն Յամադան եղավ Ամասիայում: «Կենցաղային խնամքի ծառայություններ Ամասիա համայնքի ծերերի համար» ծրագրի շրջանակներում համայնքին ճապոնական կողմը նվիրել է մեքենա, որի մեջ կան հատուկ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Շուրջ 28 հազար դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում կամավորները կենցաղային ծառայություններ կմատուցեն տարեցներին: Ծրագրով նախատեսվում է բժշկական օգնության տրամադրում ևս:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]