Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ֆինանսների նախարարն անդրադարձել է հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման հնարավորությանը

Ֆինանսների նախարարն անդրադարձել է հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և 
կենսաթոշակների բարձրացման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի հստակեցրել հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում կլինի, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից առաջ լրագրողների հնչեցրած հարցին՝ արդյոք 2019-ի բյուջեի հիմքում կլինի աշխատավարձի և թոշակի բարձրացում՝ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.

«Էական տարբերություններ բավականին վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրից քննարկվող տարբերակում առայժմ չկան»:

Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշներին: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալու են, թե ոչ» ճշտող հարցին:

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացմանը, ապա Ֆինանսների նախարարը նշեց, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից»,-հավելեց նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]