1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում պարսկերեն դասավանդողները կկատարելագործեն գիտելիքները Իրանում

Հայաստանում պարսկերեն դասավանդողները կկատարելագործեն գիտելիքները 
Իրանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պարսկերեն դասավանդող ուսուցիչների 20 հոգանոց խումբը ՀՀ-ում պարսից լեզվի դասավանդման պատասխանատու տիկին Քազեմիի ուղեկցությամբ հուլիսի 24-ին մեկնեց Իրան՝ մասնակցելու Սաադիի հիմնադրամի կողմից կազմակերպված պարսից լեզվի կատարելագործման և դասավանդման մեթոդների վերապատրաստման միջազգային դասընթացին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղևորության հովանավորը և անմիջական աջակիցը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնն է՝ ի դեմս խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի:

Ուսուցիչների խմբին Իրան ճանապարհելու էր եկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի՝ մշակութային հարցերի պատասխանատունատու Սեյյեդ Աբդուլլահ Սոբհանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]