Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից 2017-ին պետբյուջե մուտքագրված գումարը եղել է նախատեսվածից ավելին՝ կազմելով 832 մլն դրամ  

Պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից 2017-ին պետբյուջե 
մուտքագրված գումարը եղել է նախատեսվածից ավելին՝ կազմելով 832 մլն դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի կառավարման 2015-2017 թթ. ծրագրի կատարման»  2017 թ. հաշվետվությանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբաժիններին առնչվող տեղեկատվությունը կազմված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած` Պետական մաս­նակցությամբ առևտրային կազմակերպություն­ների կողմից ՀՀ պետական բյուջեի բաժնե­տիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենդներ գանձապետական հաշիվներին 2016 թ. և 2017 թ. փաստացի փոխանցած շահութաբաժինների վերաբերյալ և 2017 թ. ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տե­ղեկանքների հիման վրա:

«Մասնավորապես, կազմակերպությունների պետբյուջե մուտքագրած շահութաբաժինների գումարային մեծությունը կազմել է, համապատասխանաբար, 2015թ.՝ 640 մլն դրամ, 2016թ.՝ 1 մլրդ 510 մլն դրամ, 2017թ.` 832 մլն դրամ, կանխատեսված 560 մլն դրամի դիմաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը: Նա նշեց, որ 2018 թվականի համար ունեն ավելի մեծ թիրախային ծրագրեր պետգույքի կառավարման ոլորտում և ակնկալվում է մուտքերի աճ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]