1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեքստիլի ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում

Տեքստիլի ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի 
արտադրության գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում: Այդ մասին  կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հրավիրում ենք, որ նոր ներդրումներ արվեն այս ոլորտում: Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ինչը նոր խթան կտա այս ոլորտին: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր  կա և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով: Ի վերջո` որոշում է կայացվել, որպեսզի մենք այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. քանի որ նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվածությունը, որ պետք է պաշտպանության նախարարությունը իրականացնի, եղել է հետևյալը. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]