Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ

Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Վաչագան Ղազարյանը չի մուծել գրավը, այլ անձ է մուծել: Ինչ-որ հայտնի անուն չի, չեմ էլ հիշում, թե ով է»,-ասաց պաշտոնյան:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքովնախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրանկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իրունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջփոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]