Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների. Փաշինյան

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն առանց մութ 
անկյունների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփման մեջ շատ ավելի թեթև մարդ է, քան կարող էր պատկերացնել: «Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ ու անկեղծ մարդ է: Մեր հարաբերություններում ինձ դուր է գալիս, որ ամեն բանի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ: Մոսկվա կատարած վերջին այցից հետո ասել եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է առանց մութ անկյունների լինեն: Դա չի նշանակում, որ մենք միշտ ամեն ինչում համաձայն կլինենք, դա նշանակում է, որ մենք միշտ անկեղծ կլինենք: Ամենամեծ բարեկամությունն է, որ երկու պետությունները, երկու մարդիկ նայում են իրար աչքերի մեջ ու խոսում են ուղիղ ու անկեղծ»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, նպատակն ունի իր անդամակցությունը կառույցում ավելի արդյունավետ դարձնել:

Հարցին, թե արդյոք Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Փաշինյանը դրական պատասխան է տվել՝ առանց ներկայացնելու զրույցի մանրամասները:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր մաս է: «Ռազմաբազան ունի հստակ պարտականություններ: Դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք ռազմաբազայի գործունեության հետ, սակայն 102-րդ ռուսական ռազմաբազայի գոյությունը Հայաստանում համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործմանը՝ Փաշինյանը նկատել է, որ հայկական կողմն աշխատում է շահագործման ժամկետները երկարացնելու շուրջ: «Հայաստանի համար կարևոր է ատոմային էներգետիկա ունենալը: Մեզ անհրաժեշտ է մինչև 2040 թվականը երկարացնել ատոմակայանի շահագործումը՝ փորձելով մինչ այդ նոր ատոմային էլեկտրակայան կառուցել: Հուսով ենք, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում, քանի որ, ցավոք, այս պահին բավարար ֆինանսական միջոցներ չունենք գործընթացն ինքնուրույն սկսելու համար»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանից օգնություն լինի, ապա հայկական կողմն այն սիրով կընդունի: «Մենք չենք պատրաստվում փակել ատոմային էլեկտրակայանը»,- նշել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]