Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը ՎԶԵԲ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել բանկի պատվիրակության հետ

Արծվիկ Մինասյանը ՎԶԵԲ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր է 
քննարկել բանկի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգման տնօրեն Ֆրենսիս Մալիժի, ավագ տնտեսագետ Սերգեյ Գուրիևի, Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի, ՎԶԵԲ-Հայաստան գրասենյակի տնօրեն  Դմիտրի Գվինդաձեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման առանցքում ՎԶԵԲ-ի գործունեությանը և համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերն են եղել։

Նախարարը նշել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, պաշտոնյաների խնդրանքով ներկայացրել տնտեսության զարգացման միտումներն ու բարեփոխումների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է եղել բարենպաստ ներդրումային դաշտի և գործարար միջավայրի ձևավորման խնդիրներին։ Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական դաշտի ձևավորման գործում ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]