Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել

Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ 
հրդեհի օջախները չեն մարվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանատունը Հունաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար  տեղեկացնում է, որ, ըստ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալների, հուլիսի 25-ի 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի մի քանի տարածքներում, մասնավորապես՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Զեմենո Կիատո, Կորիթոս, Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե, Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան:

Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը անցել է 70-ից: Տուժել է 150-ից ավելի մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]