Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում բացահայտված չարաշահումների առթիվ հարուցվել է քրգործ

ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում բացահայտված 
չարաշահումների առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին հուլիսի 16-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում  թույլ տրված չարաշահումների և կատարված   հափշտակությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու  շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա  ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:

2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի,  314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]