1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Հայաստանը կներկայացնեն «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Հայաստանը կներկայացնեն «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում են «Արմաթ»-ի լավագույն սաները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Ռոբոտաշինությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի հիմնաքարերից մեկն է: Նախորդ տարվանից մենք սկսեցինք ուժեղացնել այն մոտեցումը, որ մեր սաները մասնակցեն միջազգային մրցույթին՝ դրանով իսկ ապահովելով և՛ փորձի փոխանակում, և՛ Հայաստանի ներկայացում: Մեր թիմը լավ պատրաստված է, երեխաները հետաքրքիր լուծումներով են ներկայանալու: Լուրջ ակնկալիքներ ունենք»,-ասաց Կարեն Վարդանյանը:  

«First Global» ռոբոտների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող թիմի անդամներն են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի  սաներ Նոնա Թելունցը, Լիլիթ Խաչիկյանը, Վահագն Զարգարյանը և նրանց ղեկավար Արմեն Ենոքյանը:

Վահագն Զարգարյանը ներկայացրեց իրենց թիմի պատրաստած ռոբոտը, որը կոնկրետ առաջադրանք է կատարելու:

«Առաջադրանքը հետևյալն է, դաշտում տեղադրվում են նույն չափի 20- 30 խորանարդեր: Ռոբոտը պետք է վերցնի 1-3 խորանարդ, և նետի մոտ 60 սմ բարձրությամբ անցքից այլ տարայի մեջ: Մեր նախագծած ռոբոտը կարող է վերցնել 3 խորանարդ»,-ասաց Վահագն Զարգարյանը:

Նոնա Թելունցը նշեց, որ դեռ աշխատելու տեղ կա, վերջին շտկումներն են անում, սակայն վստահ է, որ մրցույթին ամբողջական պատրաստ կներկայանան:

Հայաստանյան թիմի մասնակցության գործընկեր «Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ «Արմաթ» նախաձեռնությունը տարիներ շարունակ առաջընթաց է ունենում, և իրենք պատրաստ են շարունակել աջակցությունը:

«Այն լուծումները, որոնք ներկայացրել են երեխաները, կարծում եմ, հաջողություններ կունենան: Սա պարզապես մրցույթին մասնակցություն չէ, այլ մեր երեխաները Հայաստանում նոր արդիական լուծում են տվել, ինչը բարձր է գնահատվում մեր կողմից: Տարիները ցույց տվեցին, որ ինժեներական կրթության համար «Արմաթ»-ի գաղափարը լավ հնարավորություն է ու լուրջ խթան»,-ասաց Հայկ Եսայանը:

«Ամերիաբանկի» ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նույնպես կարևորեց նման նախաձեռնություններին աջակցելը:

«Շատ ուրախ ենք, որ մեր երեխաները Հայաստանը ներկայացնում են միջազգային հեղինակավոր մրցույթում: Համոզված եմ, որ լավ ցուցանիշներով կվերադառնան: «Ամերիաբանկ»-ն իր գործունեության մեջ մշտապես ներդնում է նոր տեխնոլոգիաներ և կարևորում է նման նախաձեռնությունները, հատկապես, երբ երիտասարդ սերունդը ժամանակակից տեխնոլոգիաների մեջ հմտանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է ստանում: Մեծ հաճույքով միացել ենք այս նախաձեռնությունը»,-ասաց Շավարշ Ոսկանյանը:  

«First Global»-y ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ՝ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]