Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ռեժիսոր Լյուկ Բեսոնի կինոդպրոցը կարող են փակել. AFP


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ստեղծած կինոդպրոցը կարող Է մոտ ժամանակներս փակվել: Այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ ըստ որում հերքելով մի շարք զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունները, թե Փարիզի մերձակայքում գտնվող ուսումնական հաստատությունն արդեն փակվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրոք, դպրոցը բարդ շրջան Է անցնում, բայց մենք այժմ պայքարում ենք, որպեսզի այն ամառային ընդմիջումից հետո կարողանա սեպտեմբերին բացվել: Պնդումները, թե այն իբր այլես գոյություն չունի, սուտ են»,- գործակալությանը հայտարարել Է Բեսոնի գլխավորած կինոընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռեժի Լեֆեբրը:

Le Figaro թերթի տվյալներով՝ դպրոցի, որը պաշտոնապես կոչվում Է Ecole de la Cit («Կինոավանի դպրոց»), տակավին հուլիսի 20-ին ազատել Է ամբողջ անձնակազմին: Ավելի վաղ չեղյալ Է հայտարարվել ընդունելության քննությունն այդ ուսումնական հաստատություն: 2012 թվականին Բեսոնի ստեղծած դպրոցում ուսուցում անցնել կարելի Է անվճար: Երկամյա դասընթացում, որտեղ կարելի Է յուրացնել կինոռեժիսորի կամ սցենարիստի մասնագիտություններ, ընդունում են 18 – 25 տարեկան շուրջ 60 ուսանողների:

Դպրոցի հիմնական հովանավորներն են TF1 մասնավոր հեռուստաալիքը, Kering պերճանքի իրերի վաճառքի կորպորացիան եւ Transpalux ընկերությունը, որն զբաղվում Է լուսավորման եւ Էլեկտրասարքավորանքի վարձակալմամբ: Ուսումնական հաստատությունը նաեւ դոտացիաներ Էր ստանում մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանից եւ Կինեմատոգրաֆիայի եւ մուլտիպլիկացիայի ազգային կենտրոնից (CNC), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ