1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Քայլ դեպի տուն» ծրագիրը Հայաստանում կհյուրընկալի հարյուրավոր սփյուռքահայ պատանիների

«Քայլ դեպի տուն» ծրագիրը Հայաստանում կհյուրընկալի հարյուրավոր սփյուռքահայ 
պատանիների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին կմասնակցի Սփյուռքում բնակվող ավելի քան 400 հայ պատանի: Նախարարությունը մասնակցության դիմումներ է ստացել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բելառուսից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլ երկրներից: Ծրագիրը կանցկացվի օգոստոսի 10-24-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և  «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:

«Քայլ դեպի տուն»-ը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: Ինչպես մյուս երկուսի, այնպես էլ «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում արտերկրում ապրող հայ երեխաները գալու են հայրենիք, սովորելու են հայոց լեզու, հայոց պատմություն»,-նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ամենակարևոր հարցերից մեկը ծրագրի իրականացման համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ապահովելն է: «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական հարցերը լուծելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն, հաղթել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Այն զբաղվելու է էքսկուրսիաների, սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերով»,-շեշտեց փոխնախարարը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնակիցներից որևէ մեկին հյուրընկալելուն` փոխնախարարն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ով կապրի վարչապետի ընտանիքում, և, հավանաբար, դա վիճակահանությամբ  կորոշվի:

Դավիթ Սարգսյանը  տեղեկացրեց, որ ընտանիքները էլեկտրոնային ճանապարհով են լրացնում հյուրընկալ ընտանիք լինելու հայտը: «Հնարավոր է, որ այլ պաշտոնյաներ նույնպես հայտ լրացրած լինեն, սակայն այդ մասին մենք դեռ տեղյակ չենք»,-ասաց նա:

Հայկ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Նա ասաց, որ մասնակիցները կայցելեն Հայաստանի կրթական հաստատություններ, պատմամշակութային վայրեր, ժամանցի կենտրոններ: Ծրագրի վերջին երեք օրը երեխաները կանցկացնեն ճամբարում»,-նշեց Ենգիբարյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է, նախարարությունը սկսել է բանակցություններ վարել մի շարք  կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» և «gg» տաքսի ծառայությունը պատրաստակամություն են հայտնել համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով ծրագրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]