Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանում տարածված «խոշտանգումների մշակույթին»  

Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով ղեկավարն անդրադարձել է 
Ադրբեջանում տարածված «խոշտանգումների մշակույթին»

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում առկա համակարգային խոշտանգումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, հայտնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը՝ hrw.org-ը:

 Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել էր 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:

 ԽԿԿ-ի զեկույցում նշվում էր, որ ըստ կոմիտեի տպավորության՝ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:

 ԽԿԿ-ն փաստագրել էր կալանավորների, այդ թվում՝ երիտասարդ կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի պարբերական դեպքեր: Այդ դեպքերը եղել են իրար նման, հիմնականում տեղի են ունեցել ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալման նախնական ժամերի ընթացքում՝ խոստովանություն կամ այլ վկայություն կորզելու նպատակով:

 Հղում անելով ԽԿԿ զեկույցին՝ Գիորգի Գոգիան նշել է, որ չնայած որոշ դրական փոփոխություններին, բանտերի գերծանրաբեռնվածության, անբավարար բժշկական խնամքի հետ կապված խնդիրները, կալանավայրերի անձնակազմի շրջանում շարունակում են լայն տարածում ունենալ կոռուպցիան և «բռնության մշակույթը»:

«Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին խոշտանգումների նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականություն որդեգրել և երաշխավորել, որ նման դեպքերի վերաբերյալ լինելու է արդյունավետ և արագ հետաքննություն»,-նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]