Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանի անտառային հրդեհների զոհերի հիշատակին

Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանի անտառային հրդեհների զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանում անառային հրդեհների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջեւ խոնրահել են դրոշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 25-ի օրվա ընթացքում Եվրահանձնաժողովում բոլոր աշխատանքային նիստերը կսկսվեն լռության րոպեով Հունաստանի անտառային հրդեհների զոհերի կապարցությամբ»,- ՏԱՍՍ-ին հաողորդել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում: Համանման որոշում Է ընդունել Եվրախորհրդարանը:

Ինչպես հաղորդել Է Նորությունների աթենա-մակեդոնյան գործակալությունը, Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել Է 79-ի, եւս 187 մարդ, այդ թվում 23 երեխա, տուժել Է:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստավել, վերջին օրերին ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 38 – 40 աստիճան: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից բռնկել են հրդեհների մի քանի օջախներ, նաեւ խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել Հունաստանի այլ շրջաններում. երեք օջախ Պելեպոնես թերակղզու Կորինթոսի մարզում եւ Կրետե կղզու Խանյա քաղաքի մերձակայքում, բայց այնտեղ դրանք վտանգ չեն ներկայացնում բնակավայրերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]