Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Մնացականյանը ներկայացնում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը. նրանք ստանում են 160-210 հազար դրամ

Լևոն Մնացականյանը ներկայացնում է պայմանագրային զինծառայողների 
աշխատավարձերը. նրանք ստանում են 160-210 հազար դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը գոյանում են՝ կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և կոնկրետ անձի՝ մարտական հերթապահություն իրականացնելու վայրից: Պայմանագրայինների աշխատավարձը կազմում է 160-210 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած զրույցում այս մասին ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը` անդրադառնալով պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի ցածր լինելուն: «Պետք է բոլորի աշխատավարձերը բարձր լինեն: Ոչ միայն զինծառայողները, բոլորն էլ դրա կարիքն ունեն, բայց ասել, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը ցածր է` սխալ կլինի: Մարտական հերթապահությունում ընդգրկվող շարքային պայմանագրայինների աշխատավարձը կազմում է 160-210 հազար դրամ: Այդքանը նրա դրույքային աշխատավարձն է, գումարած մարտական հերթապահության ընդգրկվելու ժամանակ ստեղծված հատուկ պայմանները տվյալ պայմանագրային զինծառայողի համար: Ընդհանուր ձևավորվող աշխատավարձը գոյանում է այդ երկուսից: Լրացուցիչ վճարում կատարվում է` ելնելով այն հանգամանքից, թե տվյալ պայմանագրայինը կուրսեր ավարտել է թե ոչ: Եթե անցել է դասընթացներ և զբաղեցնում է ջոկի հրամանատարի պաշտոն, ապա այդ դեպքում նույնպես լրացուցիչ վճարում կա»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կախված են նրանց զբաղեցրած պաշտոններից և թե որտեղ է իրականացնում մարտական հերթապահությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]