Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը ցասումով Է լցվել՝ տեսնելով, որ իր կնոջ հեռուստացույցը CNN Է ցուցադրում. NYT

Թրամփը ցասումով Է լցվել՝ տեսնելով, որ իր կնոջ հեռուստացույցը CNN Է ցուցադրում. NYT

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս արտասահման կատարած՝ իր ուղեւորության ընթացքում խիստ նկատողություն Է արել օգնականներին, որ նրանք CNN հեռուստաալիքը միացրել են իր կնոջ՝ Մելանյայի անձնական հեռուստացույցին, որը գտնվում Է նախագահական ինքնաթիռում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը:

Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել վերջերս Թրամփի արտասահմանյան ուղեւորության ընթացքում: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը նկատել Է, որ ինքնաթիռի սալոնում գտնվող հեռուստացույցը, որը սովորաբար դիտում Է նրա կինը, CNN Է ցուցադրում, ցասումով Է լցվել, հաղորդել Է The New York Times -ը: Պետության ղեկավարը գոռգոռացել Է իր օգնականների վրա՝ նրանց մեղադրելով, որ խախտել են իր պահանջներից մեկը, որի համաձայն ինքնաթիռում բոլոր հեռուստացույցները պետք Է ցուցադրեն Fox News հեռուստաալիքը, գրել Է հրատարակությունը: Թրամփն ավելի վաղ բազմիցս մեղադրել Է ամերիկյան լիբերալ զանգվածային լրատվամիջոցներին, որ դրանք, իր կարծիքով՝ կանխակալորեն են վերաբերվում իր եւ իր վարչակազմի որոշումների նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահը պնդել Է, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր հրատարակություններ, ներառյալ The New York Times-ը, այսպես կոչված «ստահոդ լուրեր» են թխում՝ հրապարակելով անհավաստի տեղեկատվություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]