Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը  ՀՀ պաշտպանության նախարարության հետ

Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցությունը  ՀՀ 
պաշտպանության նախարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ  Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների:

Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը  սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը` ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]