Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Ձերդ գերազանցություն,

խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]