1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի 
Արքեպիսկոպոսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 24-ին ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրի մեջ ի մասնավորի նշված է. «Ձեզ ենք հղում մեր ցավակցությունները և աղոթում Ամենակալ Աստծուն, որ Իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները` պարգևելով սփոփանք և մխիթարություն նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Թող որ Աստծո օգնությամբ հույն ժողովուրդը կարողանա հաղթահարել այս դժվարությունները և ապրի խաղաղ ու ապահով»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]