Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկները

Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների 
վերաբերյալ առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն դեմ է կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը 1%-ով իջեցնելուն: Այս մասին հուլիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում այդպիսի քայլը վտանգավոր է:

«Ստեղծված ներքաղաքական իրավիճակում մենք կայունություն ապահովելու խնդիր ունենք: Պետք է այս փուլում կարողանանք խորհրդարանական համակարգը զերծ պահել վայրիվերումներից»,- նշեց Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մյուս երեք ուժերն այս հարցին «կողմ» դիրքորոշում ունեն: Նիստի ընթացքում քննարկվեցին ու քվեարկությամբ ընդունվեցին նաև 4 ուժերի կողմից ներկայացված մյուս առաջարկները: Քաղաքացիների համար մինչև ընտրությունները վավեր անձնագրեր ստանալու մեխանիզմը հեշտացնելու, ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելու երաշխիքները ավելացնելու համար լրացուցիչ սարքերի ներդրումն ապահովելու և տեխնիկական լուծումներ պահանջող հարցերն ընդգրկվեցին կառավարություն ուղարկվելիք փաթեթում, սակայն դրանք պետք է սպասեն կառավարության պատասխանին:

«Տեխնիկապես ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն կառավարությունը պետք է նշի, թե այս կարճ ժամանակահատվածում կկարողանա՞նք այդ անհրաժեշտ պարագաները ձեռք բերել, թե ոչ»,- նշեց ԵԼՔ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն բաց ցուցակների դեպքում մեծ ռիսկեր է տեսնում: ԵԼՔ-ը դեմ է դաշնակցության այս առաջարկին, իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկում: Այս հարցը ևս կուղարկվի կառավարություն և ևս մեկ անգամ կքննարկվի խորհրդարանական ուժերի կողմից:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հաջորդ նիստում խորհրդարանական ուժերն արդեն կունենան իրենց տեսակետների շուրջ կառավարության պատասխանները, և կքննարկեն արտախորհրդարանական ուժերի կողմից արված առաջարկները:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբը արտախորհրդարանական ուժերի համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որպեսզի վերջինները ներկայացնեն բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները: Զուգահեռաբար քննարկումներ է անցկացնում նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]