Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊՆ-ին կից հասարակական խորհրդի բողոքները քննող հանձնաժողովն այս զորակոչին ավելի քիչ թվով դիմումներ է ստացել

ՊՆ-ին կից հասարակական խորհրդի բողոքները քննող հանձնաժողովն այս զորակոչին 
ավելի քիչ թվով դիմումներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի ներքո գործող Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն ամառային զորակոչի շրջանակում ստացել է 116 դիմում-բողոք, որոնց ճնշող մեծամասնությունը կապված է զինակոչիկների առողջական խնդիրների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը:

«Բողոքների ճնշող մեծամասնությունը առողջական խնդիրների գծով է, միշտ էլ դրանք գերակշռել են: Այս պահին 116 դիմում-բողոք ենք ստացել, դրանցից 109-ը լսել ենք, այսօր ստացվածներն ու վաղվանը կքննարկենք հուլիսի 25-ին կայանալիք վերջին նիստում: Դրանցից ընդամենը մեկ դիմում է, որ առողջական վիճակին չի առնչվում, մնացած 115 դիմումները վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Դիմում-բողոքները անցյալ տարվա ամառային զորակոչի համեմատ նվազել են: Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ստացել էինք 161 դիմում-բողոք, կանխատեսում եմ, որ մինչև 130-ի կհասնենք այս զորակոչին»,-տեղեկացրեց Գեղամ Հարությունյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ եթե նախորդ տարիներին գերակշռում էին մարզերից ստացված դիմում-բողոքները, այս տարի դրանք ավելի շատ մայրաքաղաքից են։

Գեղամ Հարությունյանը կարևոր համարեց նաև հանգամանքը, որ այս տարի հասցեատերերի փոփոխություն է նկատվում: Ինքն, իհարկե, ներկայացնում է Հասարակական խորհրդի համապատասխան հանձնաժողովին ուղղվող դիմումները, բայց գիտի, որ այս ընթացքում մեծ թվով բողոքներ են ուղղվել նաև վարչապետին, ինչը նախորդ տարիներին չի արձանագրվել։ Պաշտոնյան նկատեց, որ զորակոչի ավարտից հետո հանգամանորեն ուսումնասիրելու են արձանագրված ցուցանիշները՝ կապված բողոքներ ներկայացնելու, դրանց արդյունքների, հասցեատերերի ընտրության հետ:

Ինչ վերաբերում է դիմում-բողոքների նկատմամբ կայացվող որոշումներին, ապա, ըստ պաշտոնյայի, միջինը 60/40 հարաբերակցությամբ դրանց ընթացք է տրվում: «Մենք 60 տոկոս դեպքերում միջամտում ենք և միջնորդություն ենք ներկայացնում՝ քննելու ներկայացված բողոքը: 40 տոկոս դեպքերում մերժում ենք, որովհետև տեսնում ենք, որ բավարար հիմքեր չկան ընթացք տալու համար։ Ուզում եմ շեշտել, որ մենք դիմում-բողոքները քննում ենք ըստ էության, տարբեր մասնագետներից բաղկացած մասնագիտացված հանձնաժողով ենք, կարողանում ենք խորամուխ լինել հարցի էության բացահայտման մեջ: Եթե հիմքեր կան բողոքին ընթացք տալու, մենք դա անում ենք, եթե ոչ, դիմողին բացատրում ենք, որ ընդունված որոշումը իրավաչափ է»,-ընդգծեց Գեղամ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]