Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինծառայողներն առաջնագծում ջրի խնդիր չունեն

Զինծառայողներն առաջնագծում ջրի խնդիր չունեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրապետության պաշտպանական բանակի բոլոր մարտական դիրքերում ամեն օր ջուր է մատակարարվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այս մասին հայտարարել է մասին հուլիսի 24-ին  լրագրողների հետ զրույցում:

«Մենք այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մշտական հոսող ջուր լինի առաջնագծում: Ընդհանուր առմամբ, պաշտպանական շրջանների ջրամատակարարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ, որին տրվել է նաև մասնագիտական գնահատական: Այդ բոլոր հաշվարկները ներկայացրել ենք վերադասին»,- տեղեկացրեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և հավելեց, որ այսօր առաջնագիծ մատակարարվում է սովորաբար հատկացվող ջրի կրկնակի քանակությունը:

Նախարարը հավելեց նաև, որ շաբաթը մեկ անգամ հենց առաջնագծում զինծառայողները լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]