Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ, բայց հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության

Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ, բայց հուլիսի 26-ին կներկայանա 
հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս երկրում չէ, բայց հուլիսի 26-ին նա կներկայանա Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործով հարցաքննության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ իր վերջին հայտարարությունն ուժի մեջ է: «Գիտեք՝ այս պահին նա Հայաստանում չէ, բայց իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել: Սրանից առաջ այն, ինչ հայտարարել էի, ուժի մեջ է։ Նշանակված օրը նա Հայաստանում է լինելու, ես հայտարարել էի այդ մասին, և կմասնակցի հարցաքննությանը»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Ինչ վերաբերում է հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելուն, ապա Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ դա տեխնիկական պայմանավորվածություն է և դեռևս քննարկման փուլում է:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am