Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ԵՀ-ն ակտիվացնում Է ԵՄ-ի քաղպաշտպանության մեխանիզմը Հունաստանին օգնելու համար


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն առաջիկա ժամերին կակտիվացնի Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն անտառային հրդեհներով պատված Հունաստանին օգնելու համար, որտեղ արդեն շուրջ 50 մարդ է զոհվել: Հուլիսի 24-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ավարտում ենք իրադրության վերլուծությունը, քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը կակտիվացվի առաջիկա ժամերին»,- հայտնել է նա: Եվրապաշտոնյայի խոսքով՝ Հունաստանում աղետալի անտառային հրդեհների հետ կապված իրադրության մոնթորինգով այժմ զբաղվում Է Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը, որը «կապահովի հանրակցության երկրների կողմից Հունաստանի օգնության համար անհրաժեշտ միջոցների եւ հնարավորությունների տրամադրումը»:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է հրշեջ ինքնաթիռների եւ ուղղաթիռների, հրդեհաշիջման այլ շարժական միջոցների, հրշեջների եւ փրկարարների բրիգադների ուղարկմանը Հունաստան, բժշկական բրիգադների, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դեղորայքի, շնչադիմակների եւ անհատական պաշտպանության միջոցների տրամադրմանը հրդեհների մարմամբ զբաղվող անձնակազմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ