Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետությունում անհնար է գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, որը բանակում ծառայած չլինի. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետությունում անհնար է գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, որը 
բանակում ծառայած չլինի. Լևոն Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները և, առհասարակ, բոլոր նորակոչիկները երջանիկ են, որ ծառայում են Արցախում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 24-ին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփմանն ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նա շեշտեց, որ Փաշինյանի և Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստված են, բայց նրանց ծառայության մասին շատ բան չի կարող ասել:

«ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում, բայց մենք դա չենք բարձրաձայնում և դա նպատակահարմար չենք համարում, քանի որ այդ տեղեկությունը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել տվյալ ուղղությամբ»,-ընդգծեց Մնացականյանը:

Նրա խոսքով` Արցախի նախագահի որդին, իր որդին, ԱՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի որդին, մի շարք մարզպետների որդիներ, անվտանգության ծառայության նախկին պետի որդին, դատախազի որդին, քաղաքապետների, հրամանատարների որդիները ծառայել են Արցախի պաշտպանության բանակում:

«Ապրիլյան գործողությունների ժամանակ նրանք իրենց ստորաբաժանումների հետ կատարել են խնդիրներ: Դուք չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի: Ծառայությունից ազատվել կարող են միայն բուժզննության արդյունքում»,-եզրափակեց Լևոն Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]