Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի կուսակիցները հարձակվել են մեջլիսում ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավորի վրա

Էրդողանի կուսակիցները հարձակվել են մեջլիսում ելույթ ունեցող ընդդիմադիր 
պատգամավորի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում հուլիսի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հարձակվել են ամբիոնից ելույթ ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աhմեթ Շըքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, իշխող կուսակցության ներկայացուցիչներին զայրացրել են քրդամետ կուսակցության պատգամավորի հնչեցրած քննադատությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի վերաբերյալ:

Մասնավորապես, նա իր բողոքի ձայնն է հայտնել այն առնչությամբ, որ երկրում բացակայում են իրավունքն ու ազատությունները: «Ճշմարտությունը բարձրաձայնողների դեմ ձեր ագրեսիվությունը սնում եք սեփական անճարությամբ: Ձեր բարոյականությունը բավարար չէ»,- նշել է պատգամավորը: Նրա այս խոսքերի ժամանակ ԱԶԿ պատգամավորները բարձրացել են ամբիոնի մոտ:

Նիստը վարողը 5 րոպեանոց ընդմիջում է վերցրել: Ուշագրավ է, որ կարգապահական տույժի է ենթարկվել հարձակման ենթարկված պատգամավոր Ահմեթ Շըքը, ով 2 նիստով հեռացվել է մեջլիսի աշխատանքներից:

Քրդամետ կուսակցության ներկայացուցիչն ավելի ուշ գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ճշմարտությունը նրանց ցավեցնում է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]