Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել Է 50-ի. ERT


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի: Տուժել Է առնվազն 156 մարդ, հուլիսի 24-ին հաղորդել Է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել Էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում:

Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ Է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել Էին կրակից: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել Է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել Է, որը վերջին օրերին նպաստում Էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստավել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում Է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ Է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ