Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաց, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններ.Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է տենդերներում իր նոր քաղաքականությունը

Բաց, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններ.Սփյուռքի նախարարությունը 
ներկայացնում է տենդերներում իր նոր քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունը ծրագրերի տենդերներում իրականացնում է բաց, թափանցիկ, հավասար մրցակցային քաղաքականություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկանում են հնարավորություն տալ բոլոր այն կազմակերպություններին, ովքեր նախատեսում են մասնակցել նախարարության տենդերներին: Այդ մոտեցմամբ է իրականացվում «Քայլ դեպի տուն» ծրագրի տենդերը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վերջին տվյալներով 3 կազմակերպություն: Հուլիսի 24-ին պարզ կլինի հաղթողի անունը:

«Ամենացածր գին ներկայացնող կազմակերպությունը կճանաչվի հաղթող: Մեր նպատակն է ապահովել հավասար պայմաններ, որպեսզի ցանկացող կազմակերպությունները մասնակցեն: Այսինքն՝ չլինեն պայմանավորվածություններ,նախապես համաձայնություններ… ծրագրերի համար նախատեսված տենդերը լինի բաց, թափանցիկ՝ հավասար պայմաններով»,-ասաց Դավիթ Սարգսյանը: Հաղթող կազմակերպությունն ապահովելու է ծրագրի մասնակիցների սնունդը, տրանսպորտը, շապիկներ, գլխարկներ, գրենական պիտույքներ և այլն: Նախարարի տեղակալը նշեց, որ ծախսերը հաշվարկվել են մատչելի գներով: Ծրագրի ընդհանուր արժեքն է 46 մլն դրամ:

«Քայլ դեպի տուն»-ը մեկտեղել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը: Նախատեսվում է այդ ծրագրի շրջանակում Հայաստանում ընդունել 500 երեխայի:

Ծրագրով Հայաստան ժամանած երեխաներն ու պատանիները մնալու են հյուրընկալ ընտանիքներում: ՀՀ վարչապետի ընտանիքն արդեն միացել է այդ ցանկին: Դավիթ Սարգսյանը նշեց, որ հյուրընկալող ընտանիքների խնդրի հիմնական մասը լուծված է, մոտ 150 հյուրընկալող ընտանիքի կարիք ունեն: Երեխաների համար հագեցած ծրագիր է նախատեսված:  Կլինեն հայոց լեզվի ճանաչողական դասընթացներ: Նախատեսված են էքսկուրսիաներ լինելու են Երևանի և մայրաքաղաքից դուրս թանգարաններ, պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Դիլիջան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: Այցելելու են Թումո կենտրոն, «Այբ» դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ծրագիրն ունենալու է նաև ճամբարային մաս, երեխաներին, պատանիներին այցելելու են բարձրաստիճան պաշտոնյաներ: Դավիթ Սարգսյանի խոսքով, ամեն ինչ անում են, որպեսզի ծրագրի մասնակիցները ունենան հրաշալի տպավորություններ ու բարձր տրամադրություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]