Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում
21:44, 23 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, lenta.ru-ն տեղեկացնում է, որ երաժիշտը վարակվել է գրիպի ծանր տեսակով: Ինչ-որ պահի երաժշտի առողջական վիճակը վատացել է և կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ուղեկցությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժշկական համապատասխան զննություն անցնելուց հետո որոշ ժամանակ անց նրանք գնացել են տուն:
Ավելի վաղ Քանյե Ուեսթը «Թվիթեր»-ում գրել էր, որ հաճախ է ունենում գլխացավեր բորբոքումների պատճառով:
Քանյե Ուեսթը իր կարիերայի ընթացքում արժանացել է մի քանի տասնյակ «Գրեմմի»-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում