Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դիահերձողն առանց պետական գրանցման ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն

Դիահերձողն առանց պետական գրանցման ծավալել է օրենքով արգելված 
ձեռնարկատիրական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության, նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն՝ ստանալով 5.400.000 դրամի շահույթ, պետությանն էլ պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ նա նույնպիսի գործունեություն է ծավալել նաև «Բերդ» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։  Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]