Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքում ու Գեղարքունիքում կիրականացվի վթարային ջրանջատում

Սյունիքում ու Գեղարքունիքում կիրականացվի վթարային ջրանջատում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը

1. ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1,1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի և նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ և Մուշեղ Հարությունյան թաղամասերի,

2. ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի` Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից,  ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am