Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանն սկսում է «օդ-օդ» դասի նոր հրթիռի սերիական արտադրություն

Իրանն սկսում է «օդ-օդ» դասի նոր հրթիռի սերիական արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հուլիսի 23-ին հանդիսավորությամբ տրվել է «օդ-օդ» դասի նոր հրթիռի՝ «Ֆակուր»-ի արտադրության մեկնարկը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը: 

Հրթիռը ստեղծվել է միջազգային վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Այն կարող է խոցել ամենատարբեր ինքնաթիռներ: Այս մասին ասել է հանդիսավոր միջոցառմանը ներկա Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:

Նա ընդգծել է, որ հրթիռը մշակվել է և կարտադրվի Իրանում: «Որոշ երկրներ տեխնոլոգիաները ներմուծում են, սակայն չեն կարողանում գործը մինչև վերջ հասցնել և ունենալ նոր տեսակներ: Ուժեղ երկիրը, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է, գիտական տեխնոլոգիական զարգացած բազայով կարող է ստեղծել այդ տիպի հրթիռների նոր մոդելներ»,- ասել է նախարարը:

Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսքը «Ֆակուր 90» հրթիռի վերջանական տարբերակի մասին է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, ռազմական շքերթի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]