Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է: «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Արամայիսի Առստամյանը հուլիսի 23-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]