Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարը և Գերմանիայի դեսպանն ընդգծել են բնագավառում համագործակցության բարձր մակարդակը

ՀՀ պաշտպանության նախարարը և Գերմանիայի դեսպանն ընդգծել են բնագավառում 
համագործակցության բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին`  ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իրականացվում է մի քանի ձևաչափերով` փոխադարձության սկզբունքով փորձի փոխանակման տարեկան 15-20 միջոցառումներ, համագործակցություն ռազմական կրթության բնագավառում և այլն, Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության անկյունաքարը համատեղ մասնակցությունն է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 

Դեսպան Քիսլերն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը Գերմանիայի համար և նշել, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` ներառյալ արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]