Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուլղարիայի մայրաքաղաքում  կայացել է «Երևան-Սոֆիա» երգարանի շնորհանդեսը

Բուլղարիայի մայրաքաղաքում  կայացել է «Երևան-Սոֆիա» երգարանի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի Հայոց տանը Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հուլիսի 19-ին կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մուշեղ Հարությունյանի հեղինակած՝ «Երևան-Սոֆիա» հայ-բուլղարական երգարանի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհանդեսին մասնակցել են բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական և բուլղարական արվեստի և մշակույթի գործիչներ, հայտնի երաժիշտներ, Բուլղարիայի կոմպոզիտորների միության անդամներ, գիտական գործիչներ, լրագրողներ: Հրավիրվածների թվում էին Բուլղարիայի ազգային և Սոֆիայի քաղաքային գրադարանների ղեկավարները: Միջոցառմանը ներկա էր նաև ԲՀ նախկին վարչապետ, հայ համայնքի մեծ բարեկամ Ռենետա Ինջովան:

Շնորհանդեսի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով երգարանի հեղինակին արժեքավոր աշխատանքի համար՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ երգարանը լավագույնս կնպաստի հայ և բուլղարացի ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու բուլղարահայության ազգային ինքնության պահպանմանը:  

Իր ելույթում Մուշեղ Հարությունյանը նշել է, որ երգարանը կազմելիս նա առաջնորդվել է երգարվեստի միջոցով երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման անհրաժեշտության գաղափարով: Հեղինակն իր երախտագիտության խոսքերն է ուղղել շնորհանդեսի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ջերմ ընդունելության համար:

Միջոցառման ընթացքում Մուշեղ Հարությունյանի և բուլղարահայ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանի կատարմամբ հայերեն և բուլղարերեն լեզուներով հնչել են երգարանում զետեղված և երկու ժողովուրդների կողմից սիրված մի շարք երգեր:

Մուշեղ Հարությունյանի Երևան-Սոֆիա» հայ-բուլղարական երգարանը կտրամադրվի Բուլղարիայի ազգային և տեղական գրադարաններին, կոմպոզիտորների միությանը, երկրի մշակութային օջախներին, ինչպես նաև բուլղարահայ համայնքային կազմակերպություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]