Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրեցին մարզային դատարանների նորանշանակ նախագահներին եվ դատավորին

Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրեցին մարզային 
դատարանների նորանշանակ նախագահներին եվ դատավորին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մարգարյանին:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն դատարանի դատավորների հետ: Խորհրդի նախագահը հատկապես կարևորեց դատական իշխանության համար առաջնային համարվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են գործերի բաշխման համակարգի հստակեցմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանըսնանկության դատարանի ստեղծման համար անհրաժեշտ քայլերին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց Հովհաննես Ավագյանին:

Շնորհավորելով դատարանի նորանշանակ նախագահին՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Հովհաննես Ավագյանի աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները բավարար են դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արամ Մկրտչյանին:

Հայկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն իրականացնելու իր հիմնական գործառույթն իրականացնելիս Արամ Մկրտչյանն ըստ պատշաճի կներդնի մասնագիտական գիտելիքներն ու որակները՝ բարձր պահելով ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը:

 Միջոցառումից հետո դատարանների դատավորների հետ ևս կայացավ աշխատանքային քննարկում: Անդրադարձ եղավ դատական իշխանությանը վերաբերող ընթացիկ և առաջնային հարցերին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]