1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 389 հրդեհ

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 
389 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 62%, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 20%, երեխաների խաղալը կրակի հետ` 6%, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 4%, հրկիզումները՝ 2%:

Ռիսկի վրա հիմնված ստուգումներ են անցկացվել 94 օբյեկտում:

Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել 342 ԱԳԼՃԿ-ներում, 62 բժշկական կենտրոններում, 20 զանգվածային ներկայության այլ օբյեկտներում և 8 մանկական ճամբարում: Բոլոր ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների հանձնվել են կարգադրագրեր, որոնցում նշվել են պարտադիր կատարման  ենթակա միջոցառումները և կատարման ժամկետները:

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 7 անձանց նկատմամբ տեսչության կողմից կիրառվել են վարչական տուգանքներ՝ 7 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր 6 օբյեկտի տրվել են կարգադրագրեր՝ հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Կատարված աշխատանքների թվում են նաև զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հակահրդեհային քարոզչական բնույթի տասնյակ ելույթներ: Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև՝ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով  նամակներ են ուղարկվել 70 և ավել տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:

Քննարկվել են 24 նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծեր և 58 օբյեկտի նախագծային փաստաթղթեր, տրվել են համապատասխան եզրակացություններ: Տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է 112 տարատեսակ դիմում, որոնք քննարկվել են և գործող նորմերի հակահրդեհային պահանջների վերաբերյալ տրվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ: Մասնակցություն է ցուցաբերվել շինարարությամբ ավարտված 15 օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]