Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի հետ ծաղրանկարը


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը: Վերջինիս հեղինակը նկարիչ Սևադա Ղազարյանն է: Հրապարակելով նկարը՝ երաժիշտը կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ նոր Հայաստանը, և շնորհակալություն Սևադային՝ ընտիր ծաղրանկարի համար»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծաղրանկարում պատկերված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական դրոշի գույներով փողկապով, և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ վերնաշապիկով, ովքեր միասին թթի օղի են խմում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ