Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում բերքի իրացման խնդիրներ չկան. պետնախարար  Մարտիրոսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախում բերքի իրացման խնդիրներ չկան. պետնախարար  Մարտիրոսյանը 
աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։

Պետնախարարի առաջարկով շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են բերքահավաքի և ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասին հաշվետվություններ՝ ըստ շրջանների։ Անդրադարձ է կատարվել բերքահավաքի տեմպերին, բնակլիմայական պայմանների բերումով բերքատվության խնդիրներին և դրանց հաղթահարման ու տնտեսվարողներին փոխհատուցումների տրամադրման տարբեր եղանակներին։

Ժ․ Միրզոյանն, ամփոփելով շրջաններից ստացված տվյալները, ներկայացրել է, որ բերքահավաքի շուրջ 95% ավարտված է, մշակաբույսերի միջին բերքատվությունը 20 ց/հա է։ Պատասխանելով պետնախարարի համապատասխան հարցին՝ Ժ․ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս շրջանում արցախյան գյուղատնտեսները բերքի իրացման խնդիր չունեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]