Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՊԵԿ-ը մասնակցել է հարկային թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումներին նվիրված միջազգային համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, հուլիսի 17-18-ը Թբիլիսիում մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության, խորհրդարանի, ազգային բանկի և եկամուտների ծառայության կողմից` ՏՀԶԿ և Հարկման նպատակներով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կազմակերպված միջազգային համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր միավորել եվրոպական և միջինասիական երկրների ֆինանսների նախարարությունների, հարկային մարմինների, խորհրդարանների և հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովների, ազգային բանկերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մասնակիցները քննարկել են «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» ծրագրի (BEPS) իրագործման գերակայություններն ու հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտների ներդրման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև համընդհանուր հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր: Միքայել Փաշայանն իր ելույթում ներկայացրել է ստանդարտների ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ի ձեռնարկած քայլերն ու տեղեկատվության փոխանակման ժամանակ հարկ վճարողների ռիսկայնությունը հաշվի առնելու կարևորությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ