1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել  

Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հուլիսի 21-ին ժամը 13:35-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վրեժ Պ.-ն, որը 2018 թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը):

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Նույն օրը ժամը 13:45-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1994 թ. ծնված Գոչա Գ.-ն, որը 2015 թ. հունվարի 16-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]