Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Հայ-իրանական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում. Տոնոյան

Հայ-իրանական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի հարաբերությունները կայուն զարգանում են՝ համաձայն երկու երկրների միջև տնտեսական ու ռազմավարական շահերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մեր հարաբերություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, մշակույթն ու կրթությունը: Պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունները սահմանափակվում են աշխատանքային ռազմա-քաղաքական խորհրդակցություններով՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է ՊՆ ղեկավարը:

Անդրադառնալով Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերությունների առկայության փաստին՝ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր բարեկամական երկրների միջև խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է եղել: «Հուսով ենք, որ Իրանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ներկա վատթարացումը ժամանակավոր երևույթ է և ապագայում դրանք աստիճանաբար կբարելավվեն»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ